Թերևս ծնողների շրջանում ամենատարածված սխալը երեխաների բերանի խոռոչի հիգիենայի կազմակերպման հարցում այն է, որ կաթնատամները բուժելու կարիք չունեն, կարելի է պարզապես ցավող ատամը հեռացնել, բուժելու փոխարեն: Այս և այլ հետաքրքիր հարցեր մանկական ստոմատոլոգիայի հետ կապված այսօր կքննարկենք Wellmed dental center-ի մանկական ստոմատոլոգ Մեսրոպ Անթանյանի հետ:
- Ողջույն բժիշկ, դժվա՞ր չէ արդյոք աշխատել երեխաների հետ:
- Ողջույն, ես ինձ կարող եմ այն երջանիկ մասնագետներից համարել, ով արժանանում է փոքրիկ պացիենտների ջերմ վերաբերմունքին: Իրականում բժշկության մեջ չկա որևէ ուղղություն, որում բժիշկը դժվարության չհանդիպի, քանի որ մենք գործ ունենք մարդու առողջության հետ: Սակայն, երեխաները, ունենալով տարբեր գիտակցական մակարդակներ և գտնվելով տարբեր տարիքային խմբերում, պահանջում են էլ ավելի ուշադիր վերաբերմունք՝ զգուշություն, համբերություն և ինչու չէ մտքի թռիչք (ժպտում է):
- Ունի՞ արդյոք երեխայի տարիքը անհատական մոտեցման մեթոդիկա:
- Այո՜, իհարկե: Ըստ ստանդարտ մոտեցման՝ վաղ մանկական հասակը մենք բաժանում ենք երկու խմբի՝ նորածնային շրջան՝ մինչև 3 տարեկան և 2-րդը՝ նախադպրոցական տարիք՝ 3-ից 7 տարեկան: Խմբերից յուրաքանչյուրն ունի անհատական բնորոշումներ, որոնք և օգնում են ստեղծել կոնտակտ բժշկի ու փոքրիկ պացիենտի միջև: Երեխաները, որպես կանոն, վախենում են հանկարծակի շարժումներից, կտրուկ ձայներից ու անծանոթ մարդկանցից: Բուժումը՝ կապված անսովոր ձայների ու հոտերի, ինչպես նաև ուժեղ լույսի ու գործիքների հետ, կարող է մեծացնել երեխայի վախի զգացողությունը: Հասկանալով այս ամենը, առաջին խմբի երեխաների մոտ՝ ցանկալի է` բուժման ընթացքում ծնողի և երեխայի միջև կապը չդադարի: Իսկ 3-ից 7 տարեկան երեխաների համար բնորոշ է խաղային մեթոդիկան, որը թույլ է տալիս փոքրիկ մարդուկին զգալ մեծերի փոխհարաբերությունները, սովորել բարդ գործողություններին, ինչպես նաև սովորել ենթարկվել կանոններին:
Պետք է մեծ ուրախությամբ նշեմ, որ Wellmed dental center ունի բոլոր պայմանները երեխաներին զբաղեցնելու և բուժման պրոցեսը հետաքրքիր դարձնելու համար և մեր փոքրիկ պացիենտները մեզանից միայն ժպիտով են հեռանում:
- Տարածված տեսակետ կա, որ եթե երեխան ունի կաթնատամի խնդիր՝ կարիես, ցավ և այլն, ապա կարելի է հեռացնել և չբուժել այդ ատամը: Ի՞նչ խնդիր կարող է առաջացնել վաղաժամ հեռացված կաթնատամը հետագայում ծնոտի ձևավորման հարցում:
- Ինչպես բոլոր ատամները, այնպես Էլ կաթնատամները՝ կախված ախտաբանական պրոցեսի բարդության աստիճանից ունենում են հստակ ցուցումներ հեռացման անհրաժեշտության համար։ Կաթնատամը հեռացնելուց հետո ատամնաշարում ազատ տարածություն է առաջանում։ Օրգանիզմը սկսում է հարմարեցնել ատամնաշարը տվյալ իրավիճակին համարժեք և հարակից ատամները սկսում են շարժվել դեպի բացակայող ատամները, և երբ գա մշտական ատամների ծկթման ժամանակը, նրանց համար այլևս տեղ չի լինի։ Նրանք «կհրեն» հարևան ատամներին՝ վատթարացնելով վերջիններիս դիրքը։ Ատամը կարող է ծկթել ատամնաշարից դուրս օրինակ՝ «վամպիրային» ժանիքները, դա մանկության շրջանում կաթնատամների վաղ հեռացման դասական օրինակն է: Կամ ատամը կարող է ընդհանրապես չծկթել ու մնալ ծնոտում (այսպես կոչված ռետենցիան)։ Նման բարդություններից խուսափելու համար իհարկե ժամանակակից ստոմոտոլոգիան առաջարկում է պահպանիչներ՝ սարքեր, որոնք և կատարում են կանխարգելման աշխատանք տեղաշարժը կանգնեցնելու նպատակով, սակայն խորհուրդ ենք տալիս ծնողներին ժամանակից շուտ չդիմել կաթնատամների հեռացման, եթե չկան հատուկ ցուցումներ:
- Այսօր Հայաստանում կա՞ արդյոք մանկական ստոմատոլոգիայում կանխարգելիչ միջոցառումներ կիրառելու մշակույթ:
- Կանխարգելիչ միջոցառումների մշակույթը սկսվում է ծնողներից և շարունակվում մեզ մոտ: Տարիների ընթացքում զարգացում նկատվում է իհարկե, կարծում եմ՝ դրա վրա մեծ ազդեցություն է ունեցել նաև համացանցը, սակայն ասել, որ բոլոր ծնողներն այս հարցին մոտենում են լրջորեն, ցավոք սրտի այդպես չէ:
- Ի՞նչ պետք է ծնողը իմանա երեխային ատամնաբույժի մոտ բերելուց առաջ:
-Նախևառաջ հորդորում եմ, նույնիսկ պահանջում եմ ծնողներից, որպեսզի երեխաներին անպայման նշեն, որ իրենց տանում են բժշկի, ով կվերացնի իրեն անհարմարություն պատճառող հանգամանքները, նույնիսկ ծնողը պետք է ազնիվ լինի և ասի, որ կարող է մի փոքր ցավոտ լինիլ, որպեսզի հետագա ցավը երեխայի համար շոկ չլինի: Շատ հաճախ ծնողները երեխաներին բերում են բժշկի նրանց ասելով, որ գնում ենք խաղասրահ կամ այլ հետաքրքիր վայր ու երեխան հայտնվում է բժշկի մոտ, արդեն կապը երեխայի և բժշկի մեջ շատ դժվար է ստեղծել, նա այլևս սկսում է չհավտատալ և սկսվում է վախերի ազդեցության տակ անկառավարելի դառնալ: Պրակտիկայում կան բառերի ցանկ, որոնք չի կարելի ասել երեխային օրինակ՝ «սրսկել», դա վախեցնող բառ է, որը սարսափ է առաջացնում անգամ մեծերի մոտ (ժպտում է), դրա փոխարեն կարելի է օգտագործել քնի կաթիլներ ատամի համար կամ սառեցում, «ատամ քաշել»-ն ևս հաճելի եզրույթ չէ, կարելի է ուղղակի ասել, որ ատամը պետք է հեռացնել, որովհետև այն կարող է խանգարել, քո նոր գեղեցիկ ատամի աճին, մի խոսքով մեթոդները տարբեր են, բայց կարևորն երեխայի հետ ազնիվ լինելն է:
- Այ մեր հարցազրույցի ամենասկզբում նշեցիք մտքի թռիչք մասին, վստահ եմ, որ ունեք այնպիսի դեպք Ձեր պրակտիկայում, որ շատ տարբերվող է: Կպամե՞ք մեզ՝ Ձեր և փոքրիկ պացիենտների շփումից:
- Տարիներ առաջ, ունեի փոքրիկ պացիենտ, ում ծնողներ բողոքում էին, որ երեխան բացարձակ չէր օգտագործում որևէ տեսակի կաթնամթերք: Ես բուժման ընթացքում փորձեցի երեխային բացատրել թե ի՞նչու է պետք ուտել կաթնամթերք, ամեն այցին բերանի խոռոչում մանիպուլյացիա անելու ընթացքում պատմում էի կաթնամթերքի օգտագործման կարևորության մասին և կարելի է ասել փոքրիկի մոտ սերմանցի կաթնամթերք օգտագործելու կարևորությունը: Ես անգամ չգիտեի՝ իմ փորձերը հաջողությամբ պսակվել էին, թե՝ ոչ: Եվ ամիսներ անց նրանք կրկին այցելում են հերթական ստուգման և շատ պատահական, երեխայի մայրը ինձ շնորհակալություն է հայտնում, քանի որ իմ խորհուրդները օգնել էին բալիկին, նա սկսել էր ուտել կաթնամթերք: Անկեղծ, ես չէի պատկերացնում, որ երեխան նման կերպ կընկալի և կհետևի իմ տված խորհրդներին: Այս դեպքը ևս մեկ անգամ ինձ օգնեց ինքս ինձ ապացուցել, որ խոսքը ուժ ունի, և որ բժիշկը բուժում է ո՛չ միայն մանիպուլյացիաներ կատարելով, այլ նաև խոսքով:
Wellmed dental center- կարող եք այցելել հետևյալ հասցեով Բագրատունյաց 12, կամ զանգահարել նշված հեռախոսահամարով +374 94 77 50 05