Վարչապետի աշխատակազմը պարզաբանել է Սուրեն Պապիկյանի պաշտոնանկության վերաբերյալ լուրերը


Վարչապետի աշխատակազմը պարզաբանել է Սուրեն Պապիկյանի պաշտոնանկության վերաբերյալ լուրերը
Մարտ 5 13:57 2023

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե իբր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնանկ է արվելու։

 

«Արմենպրես»-ի հարցմանն  ի պատասխան՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից պարզաբանել են. «Լուրերը, որ Սուրեն Պապիկյանի պաշտոնանկ է արվելու,  չեն համապատասխանում իրականությանը»։