«Սրանց 90 տոկոսը դպրոցն ավարտել է, 2018-ին դարձել՝ նախարար, մարզպետ, փոխմարզպետ». Վանեցյան


«Սրանց 90 տոկոսը դպրոցն ավարտել է, 2018-ին դարձել՝ նախարար, մարզպետ, փոխմարզպետ». Վանեցյան
Մարտ 5 01:31 2023

«Ես նախկին չեմ կարող լինել»,-24TV-ի եթերում պատասխանելով՝ մարդիկ նախկիններին չեն վստահում, Դուք նախկի՞ն եք՝ հարցին, ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

«Ես շատ հպարտ եմ, որ ունեցել եմ կենսագրություն: Ծնվել եմ այս երկրում. այնպես չէ, որ իմ կենսագրությունն սկսվել է 2018 թվականից: Սրանց 90 տոկոսը դպրոցն ավարտել ա, ինստիտուտ չգիտենք՝ գնացե՞լ են, որտե՞ղ են գնացել, թե՞ չեն գնացել, 18 թվին դարձել են նախարար, մարզպետ, փոխմարզպետ, փոխնախարար. վարչության պետ»,-ասաց Արթուր Վանեցյանը: