Մինակաշի Լեքհիի հետ քննարկեցինք Հայաստանի և Հնդկաստանի միջև առկա մշակութային համագործակցության հնարավորությունները․ Արշակյան


Մինակաշի Լեքհիի հետ քննարկեցինք Հայաստանի և Հնդկաստանի միջև առկա մշակութային համագործակցության հնարավորությունները․ Արշակյան
Մարտ 4 23:24 2023

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

 

 

««Ռաիսինա ֆորում-2023»-ի շրջանակներում, Հնդկաստանի արտաքին գործերի և մշակույթի պետնախարար Մինակաշի Լեքհիի հետ քննարկեցինք Հայաստանի և Հնդկաստանի միջև առկա մշակութային համագործակցության հնարավորությունները։

 

Երկուստեք կարևորեցինք երկու ժողովուրդների միջև առկա բազմադարյա բարեկամությունն ու հարաբերությունների զարգացման հեռանկարը։

 

Հանդիպմանը մասնակցեցին նաև ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանը և «Դիտորդ հետազոտական հիմնադրամի/ORF» նախագահ Սամիր Սարանը-։