Գագիկ Ծառուկյանը ներկա է եղել պրոֆեսիոնալ բռնցքամարտի աննախադեպ երեկոյին


Գագիկ Ծառուկյանը ներկա է եղել պրոֆեսիոնալ բռնցքամարտի աննախադեպ երեկոյին
Մարտ 4 20:46 2023

Համաշխարհային բռնցքամարտի ճանաչված մարզիկները Հայաստանում են՝ մասնակցելու պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյին , որի պատվավոր հյուրն է եղել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

 

Մենամարտերի շարքը բացել են հայ բռնցքամարտիկները, այնուհետև ռինգ են բարձրացել այլ երկրների ներկայացուցիչներ։ Թեժ պայքարին մարզասերները հետևել են մեծ ոգևորությամբ։

 

 

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները, ինչպես նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը բարձր են գնահատում նման միջոցառումների անցկացումը՝ նշելով, որ մրցաշարերը կնպաստեն պրոֆեսիոնալ բռնցքամարտի զարգացմանը Հայաստանում։

 

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն էլ նշել է, որ Հայաստանն ունի իր ուրույն տեղը համաշխարհային սպորտում, այդ պատճառով էլ հենց մեզ են վստահում հեղինակավոր մրցաշարերի անցկացումը։

 

 

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի մասին ավելի մանրամասն՝տեսանյութում