Կոտրված նստատեղեր և պատուհան, խաբեություն, գռեհիկ վերաբերմունք. քաղաքացին տեսանյութ է հրապարակել Գռզոյի ընտանիքին պատկանող ավիաընկերության ինքնաթիռից


Կոտրված նստատեղեր և պատուհան, խաբեություն, գռեհիկ վերաբերմունք. քաղաքացին տեսանյութ է հրապարակել Գռզոյի ընտանիքին պատկանող ավիաընկերության ինքնաթիռից
Մարտ 3 14:58 2023

Օրերս  «FLY ONE» ավիաընկերությունը գովազդի նպատակով մի շարք հայաստանյան բլոգերների համար կազմակերպել էր անվճար ճամփորդություն դեպի Եգիպտոս։ Թե ինչ սկզբունքով էին ընտրել բլոգերներին պարզ չէ, սակայն TikTok-ի  միջոցով հայ բլոգերներից մեկը տեսանյութ է հրապարակել իր ունեցած թռիչքից։

 

 

Օգտատերը տեսանյութում ցուցադրում է ինքնաթիռի կոտրված պատուհանը, նստատեղերը և պատմում, որ թռիչքի ողջ ընթացքում անգամ ջուր անվճար չեն տրամադրում, իսկ եթե ուզում ես այն գնել քեզանից վերցնում են 1000 դրամ, մինչդեռ  մենյուի մեջ «ՍԻԼ» ջրի արժեքը  500 դրամ է։

 

Քաղաքացին հորդորում է չօգտվել այդ ավիափոխադրողից, կարևորել ձեր անվտանգությունը, քանի որ ինքնաթիռը կարող է տեղ չհասնել։ Հիշեցնենք, որ ինքնաթիռում վաճառվող ջուրը ևս պատկանում է ՔՊ կուսակցության պատգամավոր  Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։