Հրդեհից զոհված զինծառայող Պալյանի հարազատները փակել են Գյումրի-Երեւան ավտոճանապարհը


Հրդեհից զոհված զինծառայող Պալյանի հարազատները փակել են Գյումրի-Երեւան ավտոճանապարհը
Մարտ 3 13:52 2023

Նախորդ տարվա հուլիսին հրդեհից մահացած զինծառայող Պալյան Պողոսյանի հարազատները փակել են Գյումրի-Երեւան ավտոճանապարհը`  պահանջելով  հանդիպում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ:

 

Նշենք, որ 6 ամիս առաջ Սյունիքի մարտական դիրքի վագոն-տնակում հրդեհը խլել էր նրանց 19-ամյա որդու՝ Պալյանի կյանքը։ Պալյանը այրվածքներ էր ստացել դիրքերում զինվորների հանգստի համար նախատեսված վագոն-տնակում տեղադրված վառարանից բռնկված հրդեհից։ Պալյանը 10 օր հիվանդանոցում է եղել, վերջին օրը գիտակցության չգալով, մահացել է:

 
 
 

Պալյան Պողոսյանի մահվան դեպքով նախաձեռնված քրեական գործով մինչեւ օրս մեղադրյալ չկա,  նույնիսկ դատաբժշկական փորձաքննության արդյունքները մինչեւ հիմա հայտնի չեն: Ծնողները դժգոհ են նախաքննության ընթացքից եւ պահանջում են պատկան մարմիններին հստակ ներկայացնել, թե ինչ փուլում է քրեական գործը: