Փաշինյանն այցելել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամ, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (լուսանկարներ)


Փաշինյանն այցելել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամ, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (լուսանկարներ)
Մարտ 2 21:57 2023

ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակ, որտեղ նրան դիմավորել է հիմնադրամի նախագահ Նորբերթ Լամերթը:

 

Վարչապետը հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, ՀՀ-ում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում տարվող աշխատանքներըին և այլ թեմաների:

 

 

 

Վարչապետը Բեռլինում ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ: