Սա ամենաքիչն է, որը կարող եմ անել՝ հարգելով զոհերի հիշատակը. Հունաստանում երկաթուղային վթարից հետո տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել


Սա ամենաքիչն է, որը կարող եմ անել՝ հարգելով զոհերի հիշատակը. Հունաստանում երկաթուղային վթարից հետո տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել
Մարտ 1 20:11 2023

Հունաստանի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Կոստաս Կարամանլիսը հրաժարական է ներկայացրել այսօր տեղի ունեցած երկաթուղային ողբերգական վթարից հետո, որի հետևանքով 36 մարդ է զոհվել, 130-ը՝ վիրավորվել:

 

Կոստաս Կարամանլիսը իր հայտարարությունում ընդգծել է, որ իր հրաժարականն ամենաքիչն է, որը նա կարող էր անել՝ հարգելով վթարի զոհերի հիշատակը։

 

«Այս ամենը շատ ծանր է բոլորիս և նաև անձամբ իմ համար։ Այսպիսի ողբերգությունից հետո անհնար է ապրել այնպես, ասես այն տեղի չի ունեցել»,- ասել է նա։

 

Կոստաս Կարամանլիսը նշել է, որ իր վրա է վերցնում տեղի ունեցածի քաղաքական պատասխանատվությունը։

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։