ՀՀ ՊՆ ծառայողը BMW-ով բախվել է գազալցակայանի պատին․ վիրավորը նույնպես ՀՀ ՊՆ ծառայող է


ՀՀ ՊՆ ծառայողը BMW-ով բախվել է գազալցակայանի պատին․ վիրավորը նույնպես ՀՀ ՊՆ ծառայող է
Փետրվար 28 22:51 2023

Այսօր՝ փետրվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

 
 
 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 17։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Սևակ Ղ․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և բախվել «ԷԼ ՊԻ ՋԻ Էներջի» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի պատին, ապա՝ բախվել քարերին։

 
 

Վթարի հետևանքով Արարատի մարզի բնակիչ 23-ամյա Արման Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

 

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 8-րդ կայազորային քննչական բաժին, քանի որ պարզվել է, որ վարորդն ու վիրավորը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում։

 

Վթարի փաստով 8-րդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։