Ինչ ունեցվածք են հայտարարագրել Արարատի մարզպետն ու փոխմարզպետը


Ինչ ունեցվածք են հայտարարագրել Արարատի մարզպետն ու փոխմարզպետը
Փետրվար 28 21:15 2023

Շարունակելով ներկայացնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերը՝ այսօր կանդրադառնանք Արարատի մարզպետին և նրա տեղակալին:

 

Եվ այսպես, Սեդրակ Թևոնյանը հայտարարագրել է անհատական բնակելի տուն Արարատում և հողամաս, թանկարժեք գույք կամ ներդրումներ և արժեթղթեր՝ պաշտոնյան չի հայտարարագրել, եկամուտները կազմել են 8 միլիոն  864 հազար դրամ, բանկային հաշիվների մնացորդը կազմել է 9588 դրամ: 

 

2 անշարժ գույք, ավտոմեքենա, 6 մլն 500 հազար դրամ. Արարատի մարզպետ Սեդրակ  Թևոնյանի հայտարարագիրը - YouTube

 

 

 

Փոխմարզպետ Արտավազդ Նազարեթյանը, հիշեցնենք, նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի կուրսեցին է:

Բավական ուշագրավ կերպով է հեղափոխությունից հետո փոխվել Նազարեթյանի սոցիալական դրությունը: 2018-ին նա հայտարարագրել էր 10,000.00 ԱՄՆ դոլար և 2,500,000.00 դրամ և 321,000.00 դրամ աշխատավարձ: Նախորդ տարվա դրությամբ նա ունի 770,451.00 դրամի փոխառություն, բանկային հաշիվների մնացորդները կազմում են 2,200,000.00 , 160,000.00 և 93,220.00 դրամ, իսկ եկամուտները աշխատավարձից՝ 9,844,484.00 դրամ:

 
 

Նազարեթյանի անունը այս ընթացքում հայտնվեց մեկ սկանդալի կիզակետում: Մամուլը գրել էր, որ Արարատի մարզի Զորակ (Մասիսի տարածաշրջան) համայնքի Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Տիգրան Բաբախանյանը աշխատանքից ազատման դիմում էր գրել՝ ներկայիս իշխանության քաղաքական տեսակետները չկիսելու համար։ Բաբախանյանը ոչ թե սեփական նախաձեռնությամբ, այլ Արարատի մարզպետարանի ճնշումների ներքո է դիմումը գրել։ Դրանից հետո հայտարարվել էր մրցույթ՝ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար։ Սակայն, մրցույթը չէր կայացել, իսկ թեկնածուն մեկն էր՝ Լաուրա Գասպարյանը։