Ինչպիսի՞ն կլինեն գարնան առաջին օրերը


Ինչպիսի՞ն կլինեն գարնան առաջին օրերը
Փետրվար 28 13:32 2023

Երևան քաղաքում՝ փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 2-5-ին հնարավոր է կարճատև անձրև:

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

 

Հանրապետության տարածքում` փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 1-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 2-5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

 

Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վրկ մարտի 2-5-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 28-ի ցերեկը, մարտի 2-4-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: