Թուրքիայում հերթական հզոր երկրաշարժն է տեղի ունեցել, այս անգամ


Թուրքիայում հերթական հզոր  երկրաշարժն է տեղի ունեցել, այս անգամ
Փետրվար 27 13:50 2023

Այսօր Թուրքիայի Մալաթիա նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս  մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը։

Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 12.04-ին, ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Յեսիլուտրի շրջանում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 6,96 կմ խորության վրա։

 

Երկրաշարժը զգացել են հարևան նահանգների բնակիչները։