«Ադրբեջանում պատրաստվում են նվաճել հերթական հայկական տարածքը». Վարուժան Գեղամյան


«Ադրբեջանում պատրաստվում են նվաճել հերթական հայկական տարածքը». Վարուժան Գեղամյան
Փետրվար 25 18:01 2023

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանն այսօր «Հայաստան-Թուրքիա-Իրան-Ադրբեջան. Արցախի հարցը երեկ, այսօր, վաղը» թեմայով քննարկման ժամանակ ասաց, որ Ադրբեջանը երբեք չի եղել ո՛չ Թուրքիայի կրտսեր եղբայրը, ո՛չ էլ դաշնակից պետություն։ Երբ հորինվում ու ստեղծվում էր Ադրբեջան պետության կոնցեպտը, այն ըստ էության հանդիսանում էր Հարավային Կովկասում Թուրքիայի շարունակությունը կամ Թուրքիայի նահանգներից մեկը։

 

«Ինքնին Ադրբեջան պետությունը ոչ թե պետական միավոր է, այլ Թուրքիայի, դրանից առաջ՝ Օսմանյան կայսրության քաղաքական ծրագիրը Հարավային Կովկասում։

 

Այսօր ևս՝ 2020 թվականի նոյեմբերից հետո ականատես ենք լինում, թե ինչպես է Ադրբեջանի ամբողջ պետական համակարգը, ինչպես նաև հասարակական տարբեր կառույցներ լիարժեք ինտեգրվում թուրքական պետության հետ։ Այդ ամենի վառ ապացույցն ադրբեջանական բանակի վերածումն է թուրքական, ըստ էության, արևելյան դաշտային բանակի։ 2020 թվականի պատերազմի ժամանակ և դրանից հետո մենք տեսնում ենք, թե ինչպես է Թուրքիայի Գլխավոր շտաբը ղեկավարում Ադրբեջանի Զինված ուժերը։ Ժամանակակից Ադրբեջանը վերածվում է Թուրքիայի ամենաարևելյան նահանգի»,- շեշտեց Վարուժան Գեղամյանը։

 

 

Նրա դիտարկմամբ՝ 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանում կտրուկ բարձրացել են հակահայկականության միտումները։ Ադրբեջանում ավելի շատ են սկսել խոսել այն մասին, որ հայերն «ամենավատն են, նրանք թշնամի են, նրանց պետք է սպանել» և այլն։ Եվ այս ամենն արվում է այդ երկրի բոլոր մակարդակներում։

Ավելին՝ 168.am