Աորտայի շերտազատման վիրահատություններն այս տարվանից իրականցվում են պետպատվերով.Ի՞նչ է դա. և ով կարող է դիմել


Աորտայի շերտազատման վիրահատություններն այս տարվանից իրականցվում են պետպատվերով.Ի՞նչ է դա. և ով կարող է դիմել
Փետրվար 25 02:19 2023

Աորտայի շերտազատման թանկարժեք վիրահատությունները այս տարվանից կատարվում են պետպատվերով, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

 

Աորտայի շերտազատումը կյանքին սպառնացող վտանգ է: Բժշկական կենտրոնում ախտորոշումը հաստատելուց հետո խնդրի լուծումը վիրաբուժական է` անհապաղ ցուցմամբ։ Իրականացվում է վերել աորտայի աղեղի պրոթեզավորում:

Մասնագետները վստահ են, որ պետական աջակցությունը էական է և փոփոխություն կմտցնի սրտանոթային հիվանդություններից մահացության կանխարգելման մեջ: