Սելենա Գոմեսը դարձել է Instagram-ում ամենաշատ հետևորդ ունեցող կինը՝ «խլելով» Քայլի Ջեների տիտղոսը


Սելենա Գոմեսը դարձել է Instagram-ում ամենաշատ հետևորդ ունեցող կինը՝ «խլելով» Քայլի Ջեների տիտղոսը
Փետրվար 23 23:51 2023

Երգչուհի, դերասանուհի Սելենա Գոմեսը շրջանցել է հեռուստաաստղ Քայլի Ջեներին՝ կրկին դառնալով Instagram սոցկայքում ամենաշատ հետևորդներ ունեցող կինը, գրում է Daily Mail-ը:

Սոցկայքում Գոմեսի հետևորդների թիվը հասել է 381 միլիոնի, ինչը գերազանցում է Ջեների 380 միլիոնը։

 

30-ամյա Գոմեսը նախկինում Instagram-ում ամենաշատ հետևորդ ունեցող կինն էր, սակայն այն ժամանակ նրանից առաջ էր անցել երգչուհի Արիանա Գրանդեն, որին ավելի ուշ գերազանցել էր Ջեները: