58-ամյա Մոնիկա Բելուչին` հունական Vogue-ի շապիկին


58-ամյա Մոնիկա Բելուչին` հունական Vogue-ի շապիկին
Փետրվար 22 12:55 2023

Իտալացի հայտնի դերասանուհի Մոնիկա Բելուչին լուսանկարվել է հունական Vogue-ի մարտ ամսվա համարի համար: 58-ամյա գեղեցկուհուն լուսանկարել է այդ ոլորտում հայտնի Էլեն ֆոն Ունվերթը։

Ամսագրի շապիկի լուսանկարում Բելուչին կեցվածք է ընդունել Chanel-ի բաճկոնով, Courtois Paris գլխարկով և Falke գուլպաներով։ Մինչդեռ մյուս լուսանկարում դերասանուհին երկար վերարկուի միջից ի ցույց է դնում սլացիկ ոտքերը:

Մոնիկա Բելուչին Vogue-ի հետ զրույցում խոսել է Հունաստանի հետ իր ամուր կապերի, հասարակության և կինոարդյունաբերության մեջ կնոջ դիրքի, ինչպես նաև իրեն այդքան բնորոշ կանացիության մասին:

Η Vogue Greece Μαρτίου συναντά την απόλυτη ντίβα Monica Bellucci-2Η Vogue Greece Μαρτίου συναντά την απόλυτη ντίβα Monica Bellucci-1