Ծնվել է ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի դուստրը (լուսանկարներ)


Ծնվել է ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի դուստրը (լուսանկարներ)
Փետրվար 20 21:25 2023

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը Instagram-ի իր էջում հայտնել է, որ ինքն ու կինը՝ դերասանուհի Լիզա Մորյակը, դուստր են ունեցել։ Զույգի երեխան լույս աշխարհ է եկել փետրվարի 19-ին։

 

 

«Երբ կանգնած էի հիվանդասենյակի մոտակայքի միջանցքում, ծափահարությունների ու «ուռաների» ձայներ լսեցի։ Լիզան ծննդաբերում էր, իսկ ես սպասումից լարվել ու քրտնել էի։ Մեզ մոտ ամեն բան լավ է։ Աղջիկս մազերով է ծնվել, սեւուկ է, մի փոքր էլ՝ դժգոհ, իսկ դա նշանակում է, որ հաստատ ինձ է քաշել»,-կատակել է ռեժիսորը։

Հիշեցնենք, որ Սարիկ Անդրեասյանը նախորդ ամուսնությունից երկու որդի ունի՝  Մարկը եւ Մարտինը։