Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման հյուրը Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի տնօրեն, երգիչ Վրեժ Կիրակոսյանն էր: Հաղորդման ընթացքում հարց հնչեցվեց «Դո Ռե Մի»-ի և Նադեժդա Սարգսյանի մահից հետո դրա շուրջ առաջացած խնդիրներ մասին:
Վրեժը փորձեց հակիրճ պատասխանել`նշելով հետևյալը.
«Ես կարճ կանդրադառնամ սրան: Ես և´ինձ, և´ իմ լուսահոգի ընկերոջը`Նադեժդա Սարգսյանին, խոսք եմ տվել, որ չեմ խոսելու սրա մասին: Ինչ որ անհասկանալի, կանացի կարճամիտ զառանցանքներին ես չեմ ուզում անդրադառնալ: Ինձ համար դրանք բոլորը զառանցանքներ են: Որքանով ինձ կհավատան, կամ չեն հավատա` վերևում ինձ համար պարզ է: Մենք մեր երկրային ընկերների մասին խոսում ենք միայն լավը և իրենց չենք քննարկում: Մնացածը ժամանակը ցույց կտա: Նադեժդա Սարգսյանի թիմը այսօր աշխատում է Շառլ Ազնավուր քոլեջում»: