Ավելի քան 42 մլն դոլար. Ջեյ Լոն վաճառում է իր շքեղ առանձնատունը (լուսանկարներ)


Ավելի քան 42 մլն դոլար. Ջեյ Լոն վաճառում է իր շքեղ առանձնատունը (լուսանկարներ)
Փետրվար 4 15:30 2023

Ջենիֆեր Լոպեսը Բեն Աֆլեքի հետ ամուսնանալուց հետո վաճառում է Բել Էյրում գտնվող իր առանձնատունը, գրում է The New York Post-ը։

Երգչուհին 9 ննջասենյակ, 13 լոգասենյակ ունեցող տունը 28 միլիոն դոլարով գնել է 2016 թվականին: Այժմ այն վաճառվում է 42,5 մլն դոլարով։

Տունն ունի բուխարիով հյուրասենյակ, մեծ ճաշասենյակ, խոհանոց, խաղասենյակ և բար, դեպի լողավազան նայող պատշգամբ: Առաջին հարկում գտնվող հյուրասենյակն ունի կինոդահլիճ՝ 30 նստատեղով։

Երկրորդ հարկում կա աշխատասենյակ, մերսման սենյակ, հյուրասենյակ, գրադարան, բուխարի և երկու հանդերձարան, որոնք բացվում են դեպի ընդարձակ պատշգամբ։

 

Կա նաև մարզասրահ, 100 տեղանոց ամֆիթատրոն և օրգանական բանջարեղենի այգի, ինչպես նաև լիճ:

The breakfast room.A view of the wet bar and sitting area.The kitchen.The dining room.The movie theater.Jennifer Lopez has listed her LA home for $42.5MJennifer Lopez has listed her LA home for $42.5MJennifer Lopez says goodbye to 'rare' Bel-Air home after marrying Ben  Affleck - NewsBreak



loading...