Մասիսում այրվել են բենզալցակայանն ու բենզատար ավտոմեքենան


Մասիսում այրվել են բենզալցակայանն ու բենզատար ավտոմեքենան
Հուլիս 29 16:54 2017

Արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 29-ին՝ ժամը 15:23-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի 3-րդ փողոցում այրվում է բենզատար ավտոմեքենա: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Ըստ Shamshyan.com–ի՝ հրշեջները մեծ դժվարությամբ մարել են առաջացած հրդեհը, սակայն կրպակը և ЗИЛ մակնիշի ավտոմեքենան ամբողջովին այրվել են։

Հրդեհի հետևանքով վնասվել է նաև նշված հատվածում կայանված Աղասի Հովաննիսյանին պատկանող Nissan Teana մակնիշի 90 ՏՏ 606 համարանիշի ավտոմեքենան։