Կարևոր՝ աշխատողների համար․ աշխատաժամանակի փոփոխություն է սպասվում


Կարևոր՝ աշխատողների համար․ աշխատաժամանակի փոփոխություն է սպասվում
Հունվար 11 22:50 2023

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` հունվարի 28-ին (շաբաթ) նշվում է Բանակի օրը: Այն ոչ աշխատանքային օր է:

 

Աշխատանքային օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն, ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:

 

Հունվարի 27-ին (ուրբաթ) կարող եք մեկ ժամ շուտ ավարտել աշխատանքը։