Սեյրան Օհանյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է ԱԱԾ–ում


Սեյրան Օհանյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է ԱԱԾ–ում
Հունվար 11 13:20 2023

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեկ՝ հունվարի 10–ին, վկայի կարգավիճակով հարցաքննվել է Ազգային անվտանգության ծառայությունում։ Տեղեկությունը Armday.am-ի հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը։

«Ես ղեկավարել եմ մեծ կառույց, տարբեր հարցեր են լինում եւ ինձ հրավիրել են որպես վկա՝ տեղեկություն ստանալու, պարզաբանումներ տալու նպատակով։ Նախաքննության գաղտնիությունից ելնելով չեմ ցանկանա այլ մանրամասներ հայտնել»,– նշեց Սեյրան Օհանյանը։