Արցախում սննդի սղության պատճառով փակվել է 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ, 20 երկարօրյա խումբ


Արցախում սննդի սղության պատճառով փակվել է 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ, 20 երկարօրյա խումբ
Հունվար 10 20:55 2023

Շրջափակման հետևանքով առաջացած սննդի սղության պատճառով փակվել են նախադպրոցական հաստատություններն ու երկարօրյա դպրոցները, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

 
 
 

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակվելու պատճառով հունվարի 9-ից նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և դպրոցների երկարօրյա ռեժիմով աշխատանքը սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով ժամանակավորապես կասեցվել է։

 

Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով՝

 
 

Փակվել է 41 մանկապարտեզ․

 

Փակվել է 56 նախադպրոցական խումբ․

Փակվել է 20 երկարօրյա ուսումնական հաստատություն․

 

Ի՞նչ է դա նշանակում:

 
 

6828 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ, նախակրթարան և եկարօրյա դպրոց հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք, սնունդ և կրթություն ստանալու հնարավորությունից։

Ձյան տեղումների պատճառով լրացուցիչ դժվարություններ են առաջացել Կարմիր խաչի հումանիտար մատակարարումների համար: