Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում խոստովանել է, որ եռակողմ հայտարարության մեջ խոսք չկա այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին։
«Այո, Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցք» հասկացություն չկա, ես այն ավելի ուշ մտցրի քաղաքական լեքսիկոն, բայց այնտեղ ասվում է, որ պետք է կապ ապահովել Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև», - ասել է Ալիևը։










