Անցնող տարվա ընթացքում գրանցվեցին մի շարք դեպքեր, երբ հանրության մոտ լրջագույն հարցեր ի հայտ եկան՝ կապված այս կամ այն պաշտոնյայի կողմից կատարված գործողությունների հետ: Այդ գործողությունները հպարտ քաղաքացիների տեսանկյունից բացահայտ կոռուպցիոն ռիսկեր էին պարունակում, սակայն հպարտ քաղաքացիների կարծիքը, կարծես թե, չէին կիսում պատկան մարմինները և վերջիններիս շնորհիվ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այս տարի կարող են հանգիստ շունչ քաշել:
Դիցուք՝ Ջերմուկի համայնքապետ ընտրված Վահագն Արսենյանը՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին, ընդհանրապես գործարար է և շահույթ է ստանում ընտանեկան բիզնեսից:
![]()
Ավելին՝ Lurer.com










