Խոշոր ու շղթայական ավտովթար Արագածոտնի մարզում․ Շենավանի խաչմերուկում բախվել են Mercedes-ը, բեռնատար ГАЗель-ը ու 2 KamAZ


Խոշոր ու շղթայական ավտովթար Արագածոտնի մարզում․ Շենավանի խաչմերուկում բախվել են Mercedes-ը, բեռնատար ГАЗель-ը ու 2 KamAZ
Դեկտեմբեր 28 13:15 2022

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին, Շենավան գյուղի վարչական տարածքում, ժողովրդի լեզվով ասած՝ Շենավանի խաչմերուկում, բախվել են Mercedes, 2 KamAZ և բեռնատար ГАЗель մակնիշի ավտոմեքենաները։ 

 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով KamAZ-ներից մեկն էլ բախվել է նշված վայրում գործող «Կանթեղ» առևտրի կենտրոնի դիմաց կայանված Mitsubishi Pajero iO և Toyota Corolla մաիկնիշի ավտոմեքենաներին։  Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

 

 

Երբ KamAZ-ը բախվել է Mitsubishi Pajero iO-ին, կոտրել է նաև խանութի հսկայական ապակին, խանութին պատճառվել է նաև նյութական վնաս։