Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել


Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Դեկտեմբեր 27 23:29 2022

ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտի Թումանյան փողոցի 82/1 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից:

 

 

Դեկտեմբերի 27-ին ժամը 17:37-ին Ստեփանակերտի բնակչից 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, Թումանյան փողոցի բազմաբնակարան շենքի տներից մեկում բռնկված հրդեհի մասին։

 

 

Օգնություն ցուցաբերելու նպատակով անմիջապես դեպքի վայր են մեկնել հրշեփ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը։

 

 

Հրդեհն արագ մարվել է ձեռքի միջոցներով և չի տարածվել ամբողջ բնակարանում։

 

Ամբողջությամբ այրվել է խոհանոցի օդորակիչը։

 

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը։