Վաղը ՀՅԴ-ն նախաձեռնում է «Իրական մեղավորը» խորագրով երթ


Վաղը ՀՅԴ-ն նախաձեռնում է «Իրական մեղավորը» խորագրով երթ
Դեկտեմբեր 27 13:42 2022

Չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 28-ին, ժամը 15։00-ին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը նախաձեռնել է երթ, որը կմեկնարկի Մատենադարանի հարակից հատվածից և կավարտվի ՀՀ Կառավարության շենքի դիմաց։

 

«Երթը կրում է «Իրական մեղավորը» խորագիրը և նպատակ ունի ցույց տալու, որ իրավիճակի հանգուցալուծման առաջնային պատասխանատուները ՀՀ փաստացի իշխանություններն են, որոնք, սակայն, որևէ գործուն քայլ չեն ձեռնարկում 2 շաբաթից ավել ամբողջական շրջափակաման մեջ գտնվող Արցախի և մայր հայրենիքի հետ կապող կենսական ճանապարհի բացման ուղղությամբ։

 

Միացի՛ր երթին նաև դու, քո պահանջը ներկայացրու պատասխանատուներին»,- ասված է հայտարարության մեջ: