Վերածննդի հրապարակում տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ փաստեցին`վերածնված Արցախ լինելու է. Արման Թաթոյան


Վերածննդի հրապարակում տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ փաստեցին`վերածնված Արցախ լինելու է. Արման Թաթոյան
Դեկտեմբեր 25 21:23 2022

Այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ փաստեցին` վերածնված Արցախ լինելու է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` անդրադառնալով այսօր Ստեփանակերտում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքին:

 

 

«Արցախի բնիկ ժողովուրդը հայ ժողովուրդն է, մեզանից յուրաքանչյուրի անբաժան մասը:

 

Հայրենիքին արժանի է դառնում նա, ով չի ընկրկում դժվարությունների առաջ, գիտակցում է պատմական պատասխանատվությունն, իսկ երկրի անվտանգությունը, ժողովրդի իրավունքներն ու արժանապատվությունը չի զոհաբերում հանուն իշխանության ու պաշտոնի:

 

Վտանգը կդառնա կործանարար, եթե թույլ տանք մեզ համոզեն, թե անելանելի վիճակի մեջ ենք, պայքարն անիմաստ է, և մեզ շարունակեն պառակտել։

 

Այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ փաստեցին` վերածնված Արցախ լինելու է»,- գրել է նա։

 

 

Հիշեցնենք, որ արդեն 2 շաբաթ լիակատար շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետության մայրաքաղաքում բազմահազարանոց հանրահավաք է տեղի ունեցել` պահանջով, որ բացվի Արցախի «կյանքի ճանապարհը»: