Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ եռակողմ հանդիպում չի նախատեսվում. Պեսկով


Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ եռակողմ հանդիպում չի նախատեսվում. Պեսկով
Դեկտեմբեր 25 17:36 2022

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությունը սպասվում է Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, սակայն եռակողմ հանդիպում չի նախատեսվում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 

 

ԱՊՀ երկրների ղեկավարները Սանկտ Պետերբուրգում ոչ պաշտոնական գագաթաժողովի կհավաքվեն երկուշաբթի օրը: Գագաթնաժողովը նախատեսված է անցկացնել դեկտեմբերի 26-27-ը։

 

 

«Այո Նրանք (Ալիևն ու Փաշինյանը – ՌԻԱ Նովոստի) սպասվում են։ Բայց եռակողմ հանդիպում չի ծրագրվում»,- ասել Է Պեսկովը։