Լեռնային Ղարաբաղի տասնյակ հազարավոր ընտանիքներ կանգնած են հումանիտար աղետի եզրին. Մհեր Գրիգորյան


Լեռնային Ղարաբաղի տասնյակ հազարավոր ընտանիքներ կանգնած են հումանիտար աղետի եզրին. Մհեր Գրիգորյան
Դեկտեմբեր 24 12:34 2022

Անցնող տարին Հայաստանի համար շատ ծանր էր, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 21-րդ նիստին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

 

 

«Բացի գլոբալ խնդիրներից, մենք դիմակայել ենք Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունների ծանրագույն սոցիալ-տնտեսական և հումանիտար հետևանքներին»,- ասել է նա:

 

 

Փոխվարչապետը նշել է, որ արդեն 13 օր է, ինչ Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության կյանքի ճանապարհը, դե ֆակտո ամբողջությամբ փակված է:

 

 

«Տասնյակ հազարավոր ընտանիքներ կանգնած են հումանիտար աղետի եզրին»,- ընդգծել է Մհեր Գրիգորյանը: