ՌԴ-ն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքներում փուլային առաջընթացի հույս ունի․ ՌԴ ԱԳ փոխնախարար


ՌԴ-ն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքներում փուլային առաջընթացի հույս ունի․ ՌԴ ԱԳ փոխնախարար
Դեկտեմբեր 24 11:45 2022

Ռուսական կողմը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքներում փուլային առաջընթացի հույս ունի, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

 

 

«Մենք ելնում ենք նրանից, որ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքի առաջընթացին կնպաստի 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի՝ ամենաբարձր մակարդակով բոլոր եռակողմ համաձայնագրերի իրականացումը, որը ձևավորեց ադրբեջանահայկական հարաբերությունների համապարփակ կարգավորման ճանապարհային քարտեզ»,- ասել է նա։

 

 

«Մասնավորապես, մենք ակնկալում ենք աստիճանական առաջընթաց այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը, սահմանների սահմանազատումը և հումանիտար խնդիրների լուծումը», - հավելել է Գալուզինը։