Ծանր հիվանդությամբ 4 ամսական երեխան Արցախից Հայաստան է տեղափոխվել


Ծանր հիվանդությամբ 4 ամսական երեխան Արցախից Հայաստան է տեղափոխվել
Դեկտեմբեր 24 11:39 2022

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորումում «ընդերային լեյշմանիոզ» ախտորոշմամբ 4 ամսական երեխան օրեր շարունակ գտնվում է ծանր վիճակում՝ տեղի բժիշկների վերահսկողության տակ։ Տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:

 

 

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր երեխան տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն։