Ադրբեջանցի «բնապահպանների» շարքերում էր նաև Մոլդովայում Ադրբեջանի դեսպանատան խորհրդականը


Ադրբեջանցի «բնապահպանների» շարքերում էր նաև Մոլդովայում Ադրբեջանի դեսպանատան խորհրդականը
Դեկտեմբեր 23 16:03 2022

Ադրբեջանցի «բնապահպանների» շարքերում էր նաև Մոլդովայում Ադրբեջանի դեսպանատան խորհրդական Լեյլա (էլման) Օրուջովան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ալեն Ղուլյանը։

 

 

«Վերջինս դեպքի վայրում է հայտնվել «Հատուկ նշանակության ուժերի վետերաններ, շահիդների և վետերանների ընտանիքներ»  հասարակական միություն անդամների հետ։ 

 

Օրուջովան Մոլդովայի նախկին օմբուդսմեն, տխրահռչակ Աուրելիա Գրիգորիուի մտերիմն է։

 

 

Վերջինիս օգնությամբ նշված միության անդամներից երկուսին (ՀՆ ուժերի վետերաններ)`  ովքեր նույնպես «բնապահպանների» շարքերում էին` իրավաբանական կրթություն ստանալու նպատակով սույն թվականի դեկտեմբերին տեղավորել է Մոլդովայի Կոմրատի պետական համալսարանում (Գագաուզիա)..

 

Ի դեպ` 2019-ին էրդողանը այցելել է Կոմրատ և հանդիպել է թյուրքական ծագմամբ գագաուզների հետ»։