Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ բախվել են Opel Zafira-ն, 06-ն ու 07-ը. կա 4 վիրավոր


Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ բախվել են Opel Zafira-ն, 06-ն ու 07-ը. կա 4 վիրավոր
Դեկտեմբեր 23 14:36 2022

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում բախվել են Opel Zafira, VAZ 2106 և VAZ 2107 մակնիշի ավտոմեքենաները։ 

 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 3-ը «Արտաշատ» 1-ը՝ Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոններ։  

 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։  Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։