Երևանի ավտոլվացման կետում օձ է հայտնաբերվել


Երևանի ավտոլվացման կետում օձ է հայտնաբերվել
Հուլիս 28 11:51 2017

Հուլիսի 27-ին, ժամը 20:35-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի շենքերից մեկի մոտակայքում՝ ավտոլվացման կետում, օձ են բռնել (գտնվում է տարրայում). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները շահմար տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք: