Բայրամովը մեկնել է Մոսկվա` հանդիպելու Լավրովի հետ


Բայրամովը մեկնել է Մոսկվա` հանդիպելու Լավրովի հետ
Դեկտեմբեր 23 13:27 2022

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ուրբաթ օրը Մոսկվայում կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս հանդիպումը նախարարների համար երկրորդը կլինի ՌԴ մայրաքաղաքում՝ մեկ ամսվա ընթացքում, գրում է ՏԱՍՍ-ը։

 

 

Նախորդ օրը, ինչպես հայտնել ենք, հեռախոսազրույց է տեղի ունեցել Լավրովի ու Բայրամովի միջև։ Նրանք ափսոսանք են հայտնել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայանալիք բանակցություններին մասնակցելուց հրաժարվելու Հայաստանի որոշման կապակցությամբ։

 

Դեկտեմբերի 22-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը, ելնելով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակից, խնդրել է հետաձգել նախատեսված հանդիպումը։