Սալիվանը Ալիևի օգնականի հետ քննարկել է խաղաղության պայմանագրին առնչվող հարցեր


Սալիվանը Ալիևի օգնականի հետ քննարկել է խաղաղության պայմանագրին առնչվող հարցեր
Դեկտեմբեր 22 23:54 2022

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: Հայտնում է Ազատությունը։

 

 

Կողմերը քննարկել են տարածաշրջանում ընթացող գործընթացները, այդ թվում՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

 

«Ես հայտարարել եմ, որ Ադրբեջանը վճռական է տարածաշրջանային խաղաղության օրակարգն առաջ մղելու հարցում»,- գրել է Հաջիևը Twitter-ում:

 

 

Հիքմեթ Հաջիևը նաև անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանը, հերքել այդ փաստը, նշել, թե Ադրբեջանի քաղաքացիները օրինական բողոքի ցույցեր են անում: