«Բացեք կյանքի ճանապարհը». արցախցի փոքրիկների ակցիան Ստեփանակերտում


«Բացեք կյանքի ճանապարհը». արցախցի փոքրիկների ակցիան Ստեփանակերտում
Դեկտեմբեր 22 22:51 2022

Արցախի մայրաքաղաքում` Ստեփանակերտում, մի խումբ երեխաներ այսօր` դեկտեմբերի 22-ին, ցուցապաստառներով բողոքի ակցիա են անցկացրել`ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի և Արցախի ամբողջական շրջափակման։

Նրանք բռնել էին «Բացեք կյանքի ճանապարհը», «Դադարեցրեք Ադրբեջաբի ագրեսիան», «Մենք Ադրբեջանի փոքրամասնություն չենք» գրառումներով պաստառներ:

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախի Հանրապետություն։