Արտակարգ իրավիճակ Երևանում․ բեռնատարը կոտրել է գազատար խողովակներն ու գազի հաշվիչ կայանը


Արտակարգ իրավիճակ Երևանում․ բեռնատարը կոտրել է գազատար խողովակներն ու գազի հաշվիչ կայանը
Դեկտեմբեր 22 10:47 2022

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռուբինյանց փողոցում, «Ալմաստ» գործարանի հարևանությամբ, գազախողովակներն ու գազի հաշվիչ կայանը վնասված է, և կա գազի արտահոսք։ 

 

 

Նմանատիպ ահազանգ ստացել է նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ ընկերությունը։ 

 

 

Պարզվել է՝ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքնան, ըստ տեղեկությունների՝ բեռնատար, Ռուբինյանց փողոցի 27/72 հասցեի մոտ բախվել է գազատար խողովակներին, հետո հաշվիչ կայանին, կոտրել դրանք և հեռացել։

 

 

  Գազախողովակների վնասվելու հետևանքով սկսվել է գազի արտահոսք, ինչը դադարեցվել է Գազպրոմի աշխատակիցների կողմից։ 

 

 

Նշված տարածքում գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է, և ողջ գիշեր ու մինչև այս պահը «Գազպրոմի» Երևանի ԳԳՄ-ի ծառայողները շարունակում են վթարավերականգնողական աշխատանքներ։