Ռուսական զորքերը շարունակում են մնալ Ղարաբաղում խաղաղության պահպանման հիմնական երաշխավորը. Շոյգու


Ռուսական զորքերը շարունակում են մնալ Ղարաբաղում խաղաղության պահպանման հիմնական երաշխավորը. Շոյգու
Դեկտեմբեր 21 17:21 2022

Ռուսական զորքերը շարունակում են մնալ Սիրիայում և Ղարաբաղում խաղաղության պահպանման հիմնական երաշխավորը:

 

 

Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ գերատեսչության կոլեգիայի ընդլայնված նիստում:

 

Հիշեցնենք, որ 2020-ի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

 

Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2022/12/21/shoygu/3876041