Ամենահյուրասեր երկրների ցանկում Հայաստանն առաջ է անցել Թուրքիայից


Ամենահյուրասեր երկրների ցանկում Հայաստանն առաջ է անցել Թուրքիայից
Դեկտեմբեր 21 17:18 2022

«CNN Travel»-ի կազմած ցուցակի համաձայն՝ 2022 թվականի ամենահյուրասեր երկրների ցուցակում Հայաստանը զբաղեցրել է 25-րդ, իսկ Թուրքիան՝ 29-րդ հորիզոնականը։

 

 

Ուշագրավ է, որ ցուցակի առաջին հորիզոնականում տեղ է գտել միանգամից 23 երկիր։ Դրանցից են Բոլիվիան, Անգոլան, Ջիբութին, Մալդիվները, Սոմալին, Հարավային Սուդանը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Գաբոնը, Նիգերիան, Կատարը և այլ երկրներ,-հայտնում է ermenihaber-ը։

 

 

Վարկանիշային ցուցակի 2-րդ տեղը կիսում են միանգամից 6 երկիր, իսկ 3-րդ տեղը՝ 3 երկիր։

 

 

Իսկ հյուրասիրության ցածր ցուցանիշներով ցուցակի վերջին հորիզոնականներում հայտնվել են Սուդանը, Մյանմարը, Ալժիրը, Բութանը, Թուրքմենստանն ու Աֆղանստանը։

 

Նշենք, որ Ադրբեջանին ընդհանրապես տեղ չի հատկացվել այս տարվա ցուցակում։