Հայտնի է՝ ինչ են քննարկելու Բայդենն ու Զելենսկին Վաշինգտոնում հանդիպման ժամանակ. Սպիտակ տուն


Հայտնի է՝ ինչ են քննարկելու Բայդենն ու Զելենսկին Վաշինգտոնում հանդիպման ժամանակ. Սպիտակ տուն
Դեկտեմբեր 21 16:06 2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեկտեմբերի 21-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ կքննարկի ռազմաճակատում ռազմավարական իրավիճակը, արևմտյան երկրներից Կիևին ցուցաբերվող օգնությունը, ինչպես նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ու արտահանման վերահսկման միջոցառումները։ Այս մասին լրագրողներին ասել է Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը։

 

 

Բացի այդ, երկու երկրների ղեկավարները կքննարկեն ուկրաինացի զինվորականների վերապատրաստման հնարավորությունները, որոնք ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները «կշարունակեն տրամադրել Ուկրաինային»։

 

 

Պաշտոնյան ընդգծել է, որ Արևմուտքը կշարունակի հակառուսական պատժամիջոցների ներմուծումն ու խստացումը։