10 օրերին ՀՀ դե-ֆակտո իշխանության որևէ ներկայացուցիչ չի փորձել մոտենալ իրադարձությունների կիզակետին


10 օրերին ՀՀ դե-ֆակտո իշխանության որևէ ներկայացուցիչ չի փորձել մոտենալ իրադարձությունների կիզակետին
Դեկտեմբեր 21 15:53 2022

Առավոտյան Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջ. Բաղջըն այցելել է Շուշի-Ստեփանակերտ ճանապարհի փակված հատվածը` աջակցելով թուրք-ադրբեջանական պետական հանցագործությանը, որի արդյունքում 10 օր է` Արցախը շրջափակված է: Այս մասին ֆեյսբուքում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը․

 

 

«Անցնող 10 օրերի ընթացքում ՀՀ դե-ֆակտո իշխանության որևէ ներկայացուցիչ չի էլ փորձել նույնիսկ մոտենալ իրադարձությունների կիզակետին: Իսկ մենք սպասում ենք, որ որևէ այլ երկրից մեկը մեզ համար կբացի ճամփան»։