Արտակարգ դեպք Երևանում


Արտակարգ դեպք Երևանում
Դեկտեմբեր 21 11:14 2022

Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան փողոցում ՍԱՍ սուպերմարկետի մոտ ավտոմեքենա է այրվում։ 

 

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Mercedes մակնիշի ավտոմեքենան էլ պատկանում է Երևանի բնակիչ Արամ Խ-ին։ Հրշեջներն էլ մարել են կրակը։ Վնասվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածն ու դիմացի անիվներն ամբողջությամբ։