Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ բախվել են DAF, HOWO բեռնատարներն ու KamAZ մակնիշի ավտոցիստեռնը


Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ բախվել են DAF, HOWO բեռնատարներն ու KamAZ մակնիշի ավտոցիստեռնը
Դեկտեմբեր 14 13:50 2022

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, խոշոր ավտոթվար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Մեղրի-Կապան ավտոճանապարհի 26 կմ հատվածում բախվել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Համիդ Խաջիի վարած DAF մակնիշի, Սպարտակ Պողոսյանի վարած KamAZ մակնիշի ավտոցիստեռնը և Հայկ Բեգլարյանի վարած HOWO մակնիշի բեռնատարը։

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիներն և օպերատիվորեն ժամանած Մեղրիի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Մեղրի» բժշկական կենտրոն, որտեղից այնուհետև  տեղափովել է «Կապան» բժշկական կենտրոն։  

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։ 

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ամբողջական տվյալները և ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։