Արցախում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, գազի պակաս, լցակայաններում վառելիքը առաջնահերթ կտրամադրվի շտապ օգնությանը, հասարակական տրանսպորտին և հատուկ ծառայություններին


Արցախում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, գազի պակաս, լցակայաններում վառելիքը առաջնահերթ կտրամադրվի շտապ օգնությանը, հասարակական տրանսպորտին և հատուկ ծառայություններին
Դեկտեմբեր 14 11:45 2022

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի և գազամատակարարման արգելափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս: Այս մասին հաղորդում է Տեղեհատվական շտաբը:

 

«Վառելիքային ճգնաժամ չառաջանալու համար ԱՀ կառավարությունը տնտեսվարողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ անցնելու խնայողական ռեժիմի:

 

Լցակայաններում վառելիք առաջնահերթ կտրամադրվեն շտապ օգնության ծառայությանը, հասարակական տրանսպորտին և հատուկ ծառայություններին:

 

Վառելիքի տրամադրման մեխանիզմների և ընթացակարգերի մասին հանրությանը տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:

Քաղաքացիներին կոչ է արվում խնայողաբար օգտագործել վառելիքը և տրանսպորտային միջոցներն օգտագործել խիստ անհրաժեշտության դեպքում: