Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանն ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացնում է Արցախում տիրող իրավիճակը։
«Արդեն 48 ժամից ավելի է՝ մեզ մոտ շարունակվում է նույն իրավիճակը։ Ուզում եմ ասել, որ հպարտ եմ, որ ձեզ հետ եմ։ Ոչ մի խուճապ չկա, մարդիկ իսկապես պատրաստ են պայքարելու։ Մենք ապրում ու աշխատում ենք նորմալ ռեժիմով: Ես կասկած չունեի, հիմա ավելի վստահ եմ, որ հաղթելու ենք»,-ասաց նա:
Ռուբեն Վարդանյանը հայտնեց՝ որոշել են ամեն օր տեղեկատվություն փոխանցել՝ ներկայացնելու իրավիճակը, որպեսզի մարդիկ բամբասանքներ չլսեն:
«Թշնամին օգտագործում է տարբեր միջոցներ կեղծ տեղեկություններ ու լուրեր տարածելու համար»,- ասաց Վարդանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:










