Իսկ Լեռնային Ղարաբաղի ժողովու՞րդը, կկանգնե՞ք նրանց կողքին․ Մարուքյանը՝ Միշելին


Իսկ Լեռնային Ղարաբաղի ժողովու՞րդը, կկանգնե՞ք նրանց կողքին․ Մարուքյանը՝ Միշելին
Դեկտեմբեր 13 23:16 2022

Իսկ Լեռնային Ղարաբաղի ժողովու՞րդը: Կկանգնե՞ք նրանց կողքին։

 

Թվիթերում՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի՝ Ուկրաինայի ժողովրդին աջակցող գրառման տակ գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը

 

«Իսկ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը: Կկանգնե՞ք նրանց կողքին։ Հենց հիմա նրանք պատժվում են իրենց ժողովրդավարական ընտրության համար։ Արդեն մեկ օր է, ինչ Ադրբեջանը արգելափակել է Լաչինի միջանցքը՝ մատակարարման միակ ճանապարհը 120 հազար մարդու համար, որից 30 հազար երեխա: Ադրբեջանն էթնիկ զտումների հստակ ազդանշան է ուղարկում»,-գրել է Մարուքյանը։